
Թոմաս Մյուլլերը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, մյունհենյան «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: 25-ամյա հարձակվողը սպասում է մանկունյանցիների կողմից պաշտոնական հարցմանը, որպեսզի սկսի բանակցությունները` «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու համար:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստում են երկարաժամկետ պայմանագիր` շաբաթը 2 հազար ֆունտ աշխատավարձով:
Նախորդ մրցաշրջանում Մյուլլերը «Բավարիայի» կազմում անցկացրած 48 խաղերում խփել է 21 գոլ և կատարել է 18 արդյունավետ փոխանցում: Նոր մրցաշրջանը հարձակվողը նույնպես հաջող է սկսել` աչքի ընկնելով դուբլով Բունդեսլիգայի առաջին տուրի «Համբուրգի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մյուլլերի համար «Բավարիային» առաջարկել 85 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը