
Կիմ Չեն Ինը հրամայել է Հյուսիսային Կորեայի զորքերին պատրաստ լինել հարձակման

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է զորքերը բերել մարտական բարձր պատրաստության, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախօրեին Հյուսիսային ու Հարավային Կորեաների սահմանին տեղի էր ունեցել հրետանային կրակի փոխանակություն:
Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական զինվորական կենտկոմի հանդիպումից հետո հայտարարվել է, որ երկրի զինված ուժերը պետք է մարտական բարձր պատրաստության բերվեն տակտիկական հարձակման համար։
Հյուսիսային Կորեայի տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ երկիրը գտնվում է «կիսապատերազմական վիճակում»:
Փխենյանը սպառնում է ուժ կիրառել, եթե Սեուլը չդադարեցնի քարոզչական հեռարձակումները երկու երկրների սահմանամերձ գոտում: Սեուլը հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորները փորձել են ոչնչացնել բարձրախոսը, որի միջոցով Հարավային Կորեան իր տարածքից հեռարձակում է հակակոմունիստական քարոչզություն:
Երեկ Հյուսիսային Կորեայի զորքերը արկ էին բաց թողել Հարավային Կորեայի ուղղությամբ, ինչին Հարավային Կորեան նույնությամբ պատասխանել է:
Հարավային Կորեայի իշխանությունները երեկ հրամայել էին տարհանել Հյուսիսային Կորեայի հետ արևմտյան սահմանի մոտ ապրող բնակիչներին: