Բաժիններ՝

Հունաստանում «Սիրիզայի» ուլտրաձախերը իրենց կուսակցությունն են ստեղծում

Հունաստանի իշխող «Սիրիզա» կուսակցության մի քանի ուլտրաձախ անդամներ մտադիր են հեռանալ ու ստեղծել անկախ կուսակցություն, որին կանդամակցի խորհրդարանի 25 պատգամավոր:

Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախարարների ու «Սիրիզայի» անդամների հետ հանդիպմանը ներկայացրել էր իր հրաժարականը ու հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

Հունական ԶԼՄ-ների տվյալով՝ «Ժողովրդական միասնություն» կոչվող կուսակցությունը կգլխավորի երկրի էներգետիկայի նախկին նախարար Պանայոտիս Լաֆազանին, ով ակտիվորեն դեմ էր հանդես գալիս վարկատուների հետ նոր համաձայնագրի կնքմանը:
Կուսակցությունը կդառնա մեծությամբ երրորդը Հունաստանի կառավարությունում, հայտնում է Associated Press-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ