
Չինական Տյանզցինում հրդեհ է բռնկվել

Չինական Տյանցզինում՝ պայթյունների վայրից ոչ հեռու, արտակարգ ծառայությունների աշխատակիցները հրդեհի չորս նոր բռնկումներ են հայտնաբերել, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Հաղորդվում է, որ հրդեհը տեղի է ունեցել ավտոմեքենաների պահման հրապարակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցիանիդի մակարդակը Տյանցզինում՝ պայթյունների վայրում, գերազանցում է թույլատրելի նորման 356 անգամ: Այս մասին հայտնել են պաշտոնական իշխանությունները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին տեղի ունեցած մի քանի պայթյունի հետևանքով զոհվել է 114 մարդ: