
Իջևանում բժիշկների օգնությամբ կինը լույս աշխարհ է բերել առողջ զավակ

Հղիություն 39-40 շաբաթական ժամկետում, պտղի խառը հետույքային առաջադրություն, պտղաջրերի վաղաժամ արտահոսք ախտանշաններով և ծննդաբերական գործունեության նախանշաններով օգոստոսի 18–ի ուշ երեկոյան Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք էր ընդունվել 25-ամյա ծննդկան Լուսինե Աֆյանը:
Ստեղծված դժվարին իրավիճակում ցուցված էր հղիին ծննդալուծել կեսարյան հատման ճանապարհով: Հաշվի առնելով կնոջ համառ ցանկությունը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի անձնակազմը որոշում է կայացրել հղիին ծննդալուծել բնական ծննդաբերական ուղիով, ինչպես նաև մանկաբարձական իրավիճակի փոփոխման դեպքում վերանայել վարման պլանը` պատրաստ լինելով ծննդաբերությունն ավարտել անհետաձգելի կեսարյան հատմամբ:
Բուժաշխատողների մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ օգոստոսի 19-ին կինը լույս աշխարհ է բերել տղա երեխա՝ 3300 գրամ քաշով, 50 սմ հասակով: Սա 25-ամյա կնոջ երրորդ ծննդաբերությունն է:
Երկու ժամ անց Լուսինե Աֆյանը ծնունդը վարող մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Աղասարյանի ուղեկցությամբ նորածին փոքրիկի հետ բավարար վիճակում տեղափոխվել է հիվանդասենյակ: