2014 թ. օգոստոսի 29-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Սևանի փողոցի տներից մեկի բակից երկու հեծանիվների գողության մասին:
Ապրիլի 7-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը` ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Թերեզա – Դաբան Սանչեսի ուղեկցությամբ:
Նա հիշեցրել է, որ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան այցելել են փետրվարին:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Լեւոն Միրզոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին ու նրա պատվիրակությանը:
Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունները եղել են օրենքի շրջանակներում: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մտահագությունները մենք ունենք, բայց դա կապված չէ միայն ՀՀ կառավարության գործունեության հետ, այլ կապված է ընդհանուր աշխարհում ընթացող գործընթացների հետ: Մենք անում ենք քայլեր, որ կնվազեցնի լարվածությունը և տարվա կեսից տնտեսության ակտիվացում կնկատվի»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի գործարկումը նպաստելու է երկրի պաշտպանական պոտենցիալի մեծացմանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուժային կառույցների աշխատանքներին եւ նրանց միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները:
«Մտահոգված լինելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալություններով` ուշադրության կենտրոնում ենք պահում դրանց շուրջ զարգացումներն ու իրավական գործընթացները»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ նիստում՝ գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ, հայտարարեց, որ 7-8% թանկացումը քրեական լուրջ պատասխանատվության հարց է:
«Բարոյականության մասին խոսում են կանայք, որոնք օրեր առաջ հռհռալով, ծիծաղելով սելֆիներ էին անում Ծիծեռնակաբերդում: Նրանց բարոյական խրատների կարիքը մեր ազգը չունի»:
Սովորաբար նման դեպքերը մնում են անպատիժ, սակայն լինում են նաև բացառություններ:
Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, թե ինչպես էր հավաքել պատգամավորների քարտերը, որ չքվեարկեն հայ-ռուսական պայմանագրին: Ըստ նրա՝ պայմանագիրն օրենքով նախատեսված ընթացակարգով չի ընդունվել:
Այսօր ձերբակալվածների պահման վայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, փաստաբան Հայկ Գրիգորյանը, ով նաև իրականացնում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունը, «ռեժիմին» կոչ արեց այլևս չշարունարկել, իր բնորոշմամբ՝ անհիմն քրեական գործի հետագա ընթացքը: Ըստ նրա՝ դա ավելի է զայրացնելու հասարակությանը:
Երեկ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1995թ. ծնված Լևոն Միրզոյանը:
Քարդաշյանների ընտանիքն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան:
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նվեր մատուցեց Գալուստ Սահակյանին: Նա ասաց, թե մի լավ անեկդոտ կա Գալուստ Սահակյանի մասին, սակայն չպատմեց այն, քանի որ այսօր Գ.Սահակյանի ծննդյան տարեդարձն է և սահմանափակվեց միայն շնորհավորելով նրան:
«Հայաստանը խոպան դարձրած ընկերությունների մասին ենք շարունակում քննարկումը: Երբ գազային պամանագիրը խորհրդարանում վավերացվեց, բոլորս հիշում ենք` ինչ լարված վիճակ էր, անգամ ՀՀԿ որոշ գործընկերներ փաստեցին, որ խայտառակ պայմանագիր է: Ասվում էր, որ հանձնաժողովը կուսումնասիրի ու նոր բանակցություններ կսկսվեն գազի սակագնի շուրջ»,- այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ելենա Պետրոսյանը ծագումով կրկին գյումրեցի է` հայ երիտասարդ ու շնորհալի դերասանուհի, մնջախաղաց:
Իսկ 20-30 տարում կստանանք հստակ ապացույցներ դրա գոյության մասին:
Ըստ նրա՝ կորուստների չափը տարիներ շարունակ չի վերահաշվարկվում, երբ հարկայինի պետը վերջին անգամ փոխվեց, էներգետիկայի նախարարի հետ պայմանագիր կնքեցին ու նորմավորեցին գերնորմատիվային կորուստները։
«Միանշանակ, իհարկե, ես կարող եմ ասել, որ նույն Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը., նույն Քննչական կոմիտեի ղեկավարը, եթե խոսում են բարոյականությունից, ապա պետք է իրենք իրենց նայեն՝ իրենց վարքագծին, և երբ հունվարի 12-ին այդ անբարո գործողության, անբարո չասեմ, ոճրագործության հետևանքով սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամները, պետք է հետամուտ լինեին: Երբ անձը՝ իբրև թե Պերմյակովը, զինված փախել էր 102-րդ ռազմաբազայից, ո՞ւր էին իրենք: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, նույն Քննչական կոմիտեի աշխատակիցները որտեղ էին, որ թույլ տվեցին, որ տեղի ունենա այդպիսի ոճրագործություն»:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
«Այդ զեկույցում հայ սպառողների համար լավ լուր չկա, իսկ վատ լուր՝ ինչքան ուզեք: Ամենավատ լուրն այն է, որ Հայաստանի սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար: Սա բացատրվում է տեխնոլոգիական, առևտրային, անխուսափելի կորուստներով, բայց եթե լինեինք Ուկրաինայի սպառող, այդ կորուստների համար կվճարեինք 9 մլն դոլարով ավելի պակաս»,- այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագիրն իրականացվելու է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից, որն ուղղված է «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ» ենթակայանների հիմնանորոգմանը՝ ի նպաստ էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդմանը: Նախապատրաստվելու է նաև նոր համակցված ցիկլով շոգեգազային տուրբինի կառուցման ծրագիրը: ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ:
«Դե կին են, այդքան կին հավաքավել են, հասկանալի է, որ տարբեր են նրանց մոտեցումները: Ուզում եմ ասել, դե, հոգնում են, 3000 կին հավաքվել է մի տեղ, ու նրանք բոլորը չէ, որ այդ օրը կուզենային այդտեղ լինել, և ինչ-որ բաներ իրենց թույլ են տվել: Ես կարծում եմ, որ միջոցառումն էր սխալ, իսկ քանի որ ստիպված եք այդտեղ լինել, ուրեմն՝ պետք է իմանայիք, որ ձեզ նայում են: Պետք է այդ պահին այդ միջոցառմանը հարիր պահված ունենայիք: Ես առանձնապես չեմ դատարապարտում նրանց»:
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: