Թուրքական մամուլն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի երևանյան այցին

Թուրքական մամուլն անդրադարձել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին: Internet Haber լրատվական կայքը հայտնել է, որ Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Վեսթի և դստեր` Նորթհի հետ մեկնել է Հայաստան:

Այդ մասին են վկայել Լոս Անեջելեսի օդանավակայանում կատարված լուսանկարները: Ընդգծխվել է, որ դրանցում Քիմն աչքի է ընկել սև և երկար մազերով, ինչպես որ եղել է նախկինում: Ուշագրավ է հայկական ծագում ունեցող Քարդաշյանի այցի պատճառը. այն կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Քիմը հայտարարել է. «Մենք այս ճամփորդությունը կատարում ենք` կապված 100 տարի առաջ թուրքերի կողմից հայերին սպանդի ենթարկելու հետ: Հայրս` Ռոբերտ Քարդաշյանը հայ էր, և երևանյան այս այցը շատ կարևոր է մեր ընտանիքի համար»:

Լրատվամիջոցը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան են մեկնելու նաև հանրահայտ փաստաբան Ամալ Քլունին, նրա ամուսին Ջորջ Քլունին ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Քարդաշյանի երևանյան այցին անդրադարձել է նաև Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը, որի հաղորդմամբ` Քարդաշյանների ընտանիքը Հայաստանում գտնվելու է 8 օր, ինչը ցուցադրվելու է Keeping Up With the Kardashians հեռուստաշոուով:

Թերթի հաղորդմամբ` Քարդաշյանների ընտանիքն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան:

Թուրքական Superhaber հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ Քարդաշյանի հայաստանյան այցը կապված է «ցեղասպանության քարոզչության» հետ: Քարդաշյանի երևանյան այցին անդրադարձել են նաև թուրքական այլ լրատվամիջոցներ:

275CA9CA00000578-3029517-image-a-1_1428475450033 275ADB5B00000578-3029517-image-m-33_1428447900689 275ADB1800000578-0-image-a-7_1428444889815 275ADB5000000578-0-image-a-24_1428445363101 275ADB6900000578-3029517-image-m-75_1428450323185 275AED9C00000578-0-image-m-25_1428445366913

Տեսանյութեր

Լրահոս