![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/minec-IMF.jpg)
Ապրիլի 7-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը` ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Թերեզա – Դաբան Սանչեսի ուղեկցությամբ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, ՓՄՁ զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ընթացիկ վիճակը և նոր զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարողականի շուրջ` այդ համատեքստում առանձնահատուկ անդրադառնալով ներկայումս շրջանառվող հարկային փոփոխություններին: