
Լևոն Զուրաբյանը նվեր մատուցեց Գալուստ Սահակյանին

Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նվեր մատուցեց Գալուստ Սահակյանին: Նա ասաց, թե մի լավ անեկդոտ կա Գալուստ Սահակյանի մասին, սակայն չպատմեց այն, քանի որ այսօր Գ.Սահակյանի ծննդյան տարեդարձն է և սահմանափակվեց միայն շնորհավորելով նրան:
Իր ելույթում Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ-ին ներկայացված է կեղծ փաստաթուղթ, այն չի ընդունվել գազի հանձնաժողովի որևէ նիստում, չի քվեարկվել, չկա արձանագրություն և այս ամենի պատասխանատուն Վարդան Այվազյանն է. «Զարմանալու բան չկա՝ սա կատարվում է մի երկրում, որտեղ կեղծիքի վրա է կատարում իր գործողությունները երկրի բարձրագույն ղեկավարությունը»: Վերհիշելով գազային ողջ էպոպեան՝ Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ, ըստ օրենքի՝ ՀՀ կառավարության կողմից պարտքի մարումը ընկերության 20% բաժնեմասով անօրինական է: