Բաժիններ՝

Ա. Արշակյանը՝ ՀՀԿ կանանց Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին. «Դե, կին են, հոգնում են, 3000 կին հավաքվել է մի տեղ…»

«Սովետական միությունում միջոցառումներ էին անցկացվում՝ կանայք, ուսանողները գնում էին, դրանք պարտադիր կամավոր միջոցառումներ էին, աղաղակում էին՝ մեծադիր նկարներով, պաստառներով, իրականում ո՛չ հանդիսատեսն էր դրանից գոհ, ո՛չ իրենք էին դա ուզում, ո՛չ էլ դա օգտակար էր որևէ մեկին: Ես կարծում եմ, որ այդ իմաստով՝ արդեն սխալ է կանանց հատուկ ուղղարկել որևէ միջոցառման, նույնիսկ մոռանանք, որ դա ինչին է նվիրված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀԿ կանանց՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի և նրանց պահվածքի մասին, ինչը բուռն քննրակվեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցում, նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ա. Արշակյանը, սակայն, առանձնապես չի քննադատում այդ կանանց. «Դե կին են, այդքան կին հավաքավել են, հասկանալի է, որ տարբեր են նրանց մոտեցումները: Ուզում եմ ասել, դե, հոգնում են, 3000 կին հավաքվել է մի տեղ, ու նրանք բոլորը չէ, որ այդ օրը կուզենային այդտեղ լինել, և ինչ-որ բաներ իրենց թույլ են տվել: Ես կարծում եմ, որ միջոցառումն էր սխալ, իսկ քանի որ ստիպված եք այդտեղ լինել, ուրեմն՝ պետք է իմանայիք, որ ձեզ նայում են: Պետք է այդ պահին այդ միջոցառմանը հարիր պահված ունենայիք: Ես առանձնապես չեմ դատարապարտում նրանց»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս