
«Երկու գումարած երկու հավասար է չորսի, ոչ թե հինգի». Ռուբիկ Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ նիստում՝ գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ, հայտարարեց, որ 7-8% թանկացումը քրեական լուրջ պատասխանատվության հարց է:
«Տնտեսությունը դարձրել եք քաղաքական գործիք ու քաղաքական նպատակների համար եք ծառայեցնում: Գազը թանկացել էր 2011թ., բայց երկու տարի ասում էիք` ինչ թանկանալ, ինչ բան, մենք եղբայրներ ենք»,- ասաց Ռ.Հակոբյանը:
Նա կոչ արեց չխաբել իրար, քանի որ այդպես պետություն չեն ղեկավարում: Ռ.Հակոբյանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք այսօր պաշտպանում են, թե ինչու է ճիշտ գազի պայմանագիրը, ավելի լավ կապացուցեին, թե ինչու պետք է այսպես չլիներ. «Վաճառել եք, բերել ստեղ ասում եք՝ հետին թվով եկեք, ասենք օրինական է: Մարդիկ հետին թվով չեն ապրում: Երկու գումարած երկու հավասար է չորսի, ոչ թե հինգի»: