
Ձերբակալությունները եղել են օրենքի շրջանակներում. Հովիկ Աբրահամյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունները եղել են օրենքի շրջանակներում: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Բոլորը օրենքի առջև հավասար են, ամեն ինչ օրենքի շրջանակում է եղել»,- ասաց նա:
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ նրանք քաղբանտարկյալներ են, Հ.Աբրահամյանը պատասխանեց. «Ձեր ասելով չի: Քաղբանտարկյալ մեր երկրում չկա և չի էլ կարող լինել»: