
Տիգրան Համասյանն ամուսնացել է

Tigran Hamasyan Music Ֆեյսբուքյան էջն այսօր լուսանկար է հրապարակել` գրելով. «Կարծում եմ` տեղյակ եք, որ վերջերս Տիգրանը նշանադրվել է… Եկեք ևս մեկ անգամ երջանկություն մաղթենք նրանց»:
Ինչպես հայտնի է հայտնի ջազ դաշնակահարը վերջերս իր «Լոյս ի լուսոյ» նախագծի առաջին համերգին հայտարարել էր, որ համերգը նվիրում է հոգևոր երաժշտությանը և իր կնոջը` Ելենա Պետրոսյանին: Ելենա Պետրոսյանը ծագումով կրկին գյումրեցի է` հայ երիտասարդ ու շնորհալի դերասանուհի, մնջախաղաց: Չնայած երաժշտի էջը գրել է նշանդրության մասին, բայց Տիգրան Համասյանը Ելենա Պետրոսյանին ներկայացնում է իբրև իր կինը, իսկ Ելենա Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր կարգավիճակում գրել է «ամուսնացած»:
Լուսանկարները՝ Ելենա Պետրոսյանի ֆեսյբուքյան էջից