
NASA-ն խոստացել է այլմոլորակային կյանք հայտնաբերել մինչև 2025 թվականը

Space.com-ի փոխանցմամբ` ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) գլխավոր գիտաշխատող Էլեն Ստոֆանը կանխատեսել է, որ մարդկությունն այլմոլորակային կյանք կհայտնաբերի առաջիկա 10-20 տարում.
«Կարծում եմ, որ տասնամյակի ընթացքում մենք կգտնենք համոզիչ ցուցիչներ Երկրի սահմաններից դուրս կյանքի մասին: Իսկ 20-30 տարում կստանանք հստակ ապացույցներ դրա գոյության մասին: Գիտնականները գիտեն, թե երբ և ինչպես փնտրեն կյանք, ինչպես նաև ունեն դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ»:
Նախկին տիեզերագնաց, NASA-ի հետազոտական առաքելության գծով խմբի ադմինիստրատոր Ջոն Գրանսֆելդն աջակցել է գործընկերոջ լավատեսությանը: Նա կարծում է, որ կյանքի նշանները բավական արագ կհայտնաբերվեն թե´ Արեգակնային համակարգում, թե´ դրա սահմաններից դուրս: