«Այսինքն սա ծածկադմփոց չի, սա այլ բան է». Միքայել Մելքումյանը՝ «Գազպրոմ Արմենիայի» վերաբերյալ
Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը կոռեկտության կոչ արեց: Ըստ նրա՝ «Գազպրոմ Արմենիայի» թոփ-մենեջմենթն է բերել հասցրել «էս օրին»:
Ըստ նրա՝ կորուստների չափը տարիներ շարունակ չի վերահաշվարկվում, երբ հարկայինի պետը վերջին անգամ փոխվեց, էներգետիկայի նախարարի հետ պայմանագիր կնքեցին ու նորմավորեցին գերնորմատիվային կորուստները։ Այսինքն՝ օրինականացրել են նորմատիվով գոյություն չունեցող կորուստները, և պետությունը երկու դրվագով վնաս է կրել՝ փոքրացել է շահութահարկը և որպես 20% բաժնետեր պետությունը ոչ մի դիվիդենտ չի ստացել: «Այսինքն սա ծածկադմփոց չի, սա այլ բան է»,- ասաց Մ.Մելքումյանը:
Նա հավելեց, որ սակագնի 7.7% իջեցման տեղ կա: