Հովիկ Աբրահամյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

«Մտահագությունները մենք ունենք, բայց դա կապված չէ միայն ՀՀ կառավարության գործունեության հետ, այլ կապված է ընդհանուր աշխարհում ընթացող գործընթացների հետ: Մենք անում ենք քայլեր, որ կնվազեցնի լարվածությունը և տարվա կեսից տնտեսության ակտիվացում կնկատվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե երկրի սնանկացման սպառնալիք կա:

Ըստ վարչապետի՝ տնտեսության զարգացման ուղղությամբ շատ լուրջ ծրագրեր են իրականացվում և շուտով արդյունքը կերևա: Անդրադառնալով հարկային ստուգումների ակտիվացմանը՝ Հ.Աբրահամյանը նշեց, որ բոլորը հարկերը պետք է վճարեն. «Դա առաջին օրն եմ ասել, երբ նշանակվել եմ վարչապետ: Միանգամից չի ստացվելու, բայց ես շարունակելու եմ այդ գործունեությունը»:

Վարչապետը խոստացավ 10 օրվա ընթացքում բոլոր հարցերին պատասխան տալ ու գնաց «Գալուստ Գրիգորիչին շնորհավորելու»:

Տեսանյութեր

Լրահոս