Յոհաննես Հահնն ու Իլհամ Ալիևը քննարկել են մարդու իրավունքների հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին ու նրա պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի ու Ադրբեջանի համագործակցության հարցերը` ներառյալ տնտեսական, էներգետիկ, մշակութային ու այլ հարցեր: Կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցը:

Ընդգծվել է այդ ոլորտի համագործակցության համար պոտենցիալի առկայությունը: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում «ապահովված» է քաղաքացիների ազատ արտահայտվելու ու ազատ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930