
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Հռոմի պապի հետ

Վատիկանի ռադիոյի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ապրիլի 28-ին մասնավոր հանդիպում է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանդիպումը կազմակերպել է Գիտությունների պապական ակադեմիան:
Վատիկանի մամլո կենտրոնի տնօրեն Ֆեդերիկո Լոմբադրին հայտարարել է, որ հանդիպման ժամանակ Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել Ֆրանցիսկոսին, որ նա ընդունել է այս տարվա սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ-ում ելույթ ունենալու մասին հրավերը:
Բան Կի Մունը Պապին ներկայացրել է ՄԱԿ-ի ներկայիս պարտականությունների մի մասը՝ կապված բնապահպանական, ներգաղթյալների խնդիների, աշխարհի տարբեր մասերում առկա դրամատիկ հումանիտար իրավիճակների հետ, որոնց շոշափել են զինված հակամարտությունները: