Հայաստանը բաց է ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է համանախագահների ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հանդիպմանը.
«Այսօր Փարիզում արդյունավետ և դրական հանդիպում ունեցանք (Հայաստանի) արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»:
Մեկ այլ գրառման մեջ Ուորլիքն անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությանը. «Հուսով ենք, որ Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր – 2015»-ին հայ ատլետների մասնակցությունը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ և վստահություն կառուցելուն»: