Բաժիններ՝

Կիմ Չեն Ինն այս տարի մահապատժի է ենթարկել 15 բարձրաստիճան պաշտոնյայի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեական հետախուզության տվյալներով, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն այս տարի հրամայել է մահապատժի ենթարկել 15 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք մարտահրավեր են նետել իր իշխանությանը:

Մահապատժի ենթարկվածների թվում է հայտնվել նաև անտառտնտեսության փոխնախարարը: Ընդգծվում է, որ արդարացումները կամ փաստարկները չեն ներգործում Կիմ Չեն Ինի վրա: Մարտին լրտեսության համար գնդակահարման է դատապարտվել «Ինհասու» (Ծիր Կաթին) պետական նվագախմբի 4 երաժիշտ:

2013 թվականին հարավկորեական ԶԼՄ-ներն արդեն հայտարարել են ավելի քան մեկ տասնյակ երաժիշտների մահապատժի ենթարկելու մասին, որոնց թվում է եղել նաև Կիմ Չենի Ինի սիրելի երգչուհի Խեն Սոնգ Վոլը, ով «Ինխասուի» անդամ է:

Վստահեցվել էր նաև, որ մահապատժի ենթարկվածների ընտանիքների բոլոր անդամներն ուղարկվել են համակենտրոնացման ճամբարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս