Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին պետք է վերադառնա Վրաստանի վարչապետի պաշտոնին. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլին պետք է վերադառնա կառավարության ղեկավարի պաշտոնին՝ փոխարինելով գործող վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն:

Ալասանիան այդ կերպ է մեկնաբանել Վրաստանի կառավարությունում գրանցված հրաժարականները, որոնք հանգեցրել են կառավարությանը վստահություն հայտնելու անհրաժեշտությանը.

«Եթե Գարիբաշվիլին մնա իր պաշտոնում, ապա դա լուրջ չէ և դրականորեն չի ազդի տնտեսության առողջացման վրա: Միակ ելքը կլինի այն, եթե վերադառնա անձամբ Բիձինա Իվանիշվիլին՝ վերջակետ դնելով ոչ ֆորմալ ղեկավարմանը և երկիրը հասցնի խորհրդարանական ընտրություններին, և հետո արդեն որոշում կընդունի Վրաստանի բնակչությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930