
Քաղաքացին ընկել է փոսը

Ապրիլի 29-ին, ժամը 22.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. վերջինիս դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1958 թ. ծնված Վ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն