
55-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ պարանոցի շրջանում վնասվածքներով. «Փաստինֆո»

Երեկ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտամիջում 55-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դիակի պարանոցի շրջանում վնասվածքներ են հայտնաբերվել և նախնական վարկածով տղամարդը շնչահեղձ է եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով: