Բաժիններ՝

Վրաստանը վարկաբեկվեց՝ Ադրբեջանից պահանջելով իմ արտահանձնումը. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Բաքվում հայտարարել է, որ Վրաստանը վարկաբեկվեց՝ Ադրբեջանից պահանջելով իր արտահանձնումը.

«Ավելի լավ է կոտրել գլուխը, քան արատավորել սեփական անունը: Վրաստանի նոր իշխանությունները վնասում են երկրի իմիջին, և այդ ամենի վերականգնումը կպահանջի շատ ժամանակ: Չգիտեմ, թե ինչպես վերադարձնել այդ ամենը, սակայն կարծում եմ, որ կվերադարձնենք»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազությանը՝ Բաքվում գտնվող Սաակաշվիլուն ձերբակալելու և արտահանձնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս