Ժամանակը չէ՞, արդյոք, Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին ազատելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է. Կարծում ենք՝ ժամանակն է, մանավանդ, որ նրանք քրեորեն դատապարտելի որեւէ բան չեն արել, իսկ անհիմն կերպով նրանց փակի տակ պահելն օրեցօր ավելի ու ավելի է քաղաքականացվում, ինչը ոչ իշխանություններին, ոչ ժողովրդին եւ ոչ էլ Հայաստանով զբաղվող կազմակերպություններին է պետք։

Առանց այն էլ 2015 թվականի ընթացքում Հայաստանը մանրադիտակի տակ է լինելու, իսկ եվրոպական կառույցներում, ի դեմս մեր որոշ պատգամավորների, Հայաստանին մարդու իրավունքների գծով մրոտողների պակաս չունենք։ Լեւոն Զուրաբյանը, օրինակ, հասցրել է դրսերում զեկուցել, որ Հայաստանում լիքը քաղբանտարկյալ կա։ Ախր, ինչի՞ համար, եթե ինքդ էլ համոզված ես, որ Սեֆիլյանին ու նրա մի քանի ընկերներին փակել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ բոլորովին այլ պատճառներով»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930