
Պաշտոնանկություն ոստիկանությունում. news.am

ՀՀ Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ Հարություն Մարգարյանը: Դեռ հայտնի չէ` ով է նշանակվելու թափուր պաշտոնում:
Մարգարյանի պաշտոնանկությունը ուշագրավ է նրանով, որ վերջինս համակարգում հայտնի է որպես Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի մտերիմն ու հովանավորյալը:
Երեկ` ապրիլի 29-ին ազատվել է նաեւ Կոտայքի բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: