ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին մայիսին կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով Թոմ Մալինովսկին պլանավորում է երկու շաբաթ անց ժամանել Բաքու:

Այցի նպատակն Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության խնդիրների շուրջ պաշտոնական Բաքվի հետ երկխոսության վերականգնումն է:

Այսմասին գործակալութանը հայտնել են դիվանագիտական իրազեկ աղբյուրները: Մալինովսկու այցի ուշադրության կենտրոնում գտնվելու են երկու երկրների փոխհարաբերություններում առկա ներկայիս մարտահրավերները, որոնք ծագել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ու արևմտյան ինստիտուտների հանդեպ բռնությունների ալիքի ֆոնին:

Փետրվարին Բաքու  այցելել ԱՄՆ պետքարտուղարի մեկ այլ օգնական՝ Վիկտորյա Նուլանդը: Ան ժամանակ հայտարարվել էր այդ հարցերի շուրջ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկի մասին:

Տեսանյութեր

Լրահոս