
«Աշոտյա՛ն, համոզելու գործ լինի քեզ դիմենք, հա՞». վարչապետը՝ Արմեն Աշոտյանին

Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ԿԳՆ ենթակայությունից մշակույթի նախարարության ենթակայություն տակ տեղափոխման հարցը: «Բա ո՞նց ես համոզել Արմեն Աշոտյանին»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբահամյանը:
«Մենք միշտ իրար համոզում ենք»,- պատասխանեց Հ.Պողոսյանը:
«Ստացվում ա, հա՞: Վտանգավոր ա,- նկատեց վարչապետն ու դիմելով ԿԳՆ նախարարին, ասաց,- Աշոտյա՛ն, համոզելու գործ լինի քեզ դիմենք, հա՞»: «Եթե ունենանք վարչապետի հանձնարարականը, այո»,- չզլացավ Ա.Աշոտյանը: