Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի փորձում կործանել ռուսական տնտեսությունը. Սպիտակ տուն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի փորձում կործանել ռուսական տնտեսությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կից ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ռորի Մաքֆարկուարը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի քաղաքականության նպատակը երբևէ չի եղել ռուսական տնտեսության կործանումը: Մաքֆարկուարն ընդունել է, որ չափազանց դժվար է ամերիկյան պատժամիջոցների ու Մոսկվայի կողմից պատասխան միջոցների ազդեցությունը գնահատելը, ինչի հիմնական պատճառներից մեկը նավթի գնանկումն է:

Չնայած դրան՝ Մաքֆարկուարը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները խստապես են հարվածել ռուսական տնտեսությանը, ինչը վերաբերվում է նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած մյուս պատժամիջոցներին:

Նա հավելել է, որ չնայած ապրանքաշրջանառության ծավալի կրճատմանը՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի տնտեսությունները նախկինի նման սերտորեն կապված են միմյանց. «Այնպես որ եթե փլուզվեր ռուսական տնտեսությունը, ապա անկեղծ ասած՝ դա Ուկրաինայի համար չէր լինի օգտակար բան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս