
Ամուսինը փնտրում է 23-ամյա կնոջը. «Փաստինֆո»

23-ամյա կինը տանից դուրս է եկել և չի վերադարձել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Ջրվեժում բնակվող կինը երեկ՝ ժամը 15:30-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Կնոջ անհետանալու կապակցությամբ ամուսինը դիմել է իրավապահներին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ: