
Ուկրաինայի ԱԳՆ-ը նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված Մեդվեդևի ղրիմյան այցի հետ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից Ղրիմ այցելելու հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի քարտուղար Եվգենի Պերեբիյնիսը.
«Ապրիլի 27-ին Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, առանց ուկրաինական կողմի համաձայնության, այցելել է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված Ուկրաինայի տարածք՝ Ղրիմի ինքնավար հանրապետություն:
Ուկրաինայի ԱԳՆ-ը դա գնահատում է որպես միտումնավոր գործողություն՝ ուղղված երկկողմ հարաբերությունների հետագա գիտակցված սրացմանն ու միջազգային իրավունքի նորմերի հանդեպ անարգանք ցուցաբերելուն»:
Ուկրաինայի ԱԳՆ-ը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի բարձրաստիճան անձանց կողմից Ղրիմ ու Սևաստոպոլ այցելելու պրակտիկան: