
Ուկրաինան դեմարշ է հայտարարել Իտալիային՝ կապված Ռուսաստանի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայում Ուկրաինայի դեսպանատունը դեմարշ է հղել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆեդերիկո Այհբերգի արած այն հայտարարության հետ, որ շուտով վերացվելու են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Այս մասին հայտնել է դիվանագիտական իրազեկ աղբյուրները: Նրա խոսքերով՝ գրավոր դեմարշը, որի վրա եղել է դեսպանի ստորագրությունը, ուղարկվել է երեքշաբթի: Փաստաթղթում նա կասկած է հայտնել նախարարության ներկայացուցչի իրավասության վերաբերյալ՝ մեկնաբանելու համար Իտալիայի կառավարության ընդունած որոշումը:
Ֆեդերիկո Այհբերգը հայտարարել է, որ Իտալիայի կառավարությունն արգելափակելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին առաջարկը: Ուկրաինացի դիվանագետն Իտալիայի ԱԳՆ-ի ղեկավարությանն առաջարկել է արձագանքել Այհբերգի խոսքերին, որոնք ուղիղ հակասում են կառավարության պաշտոնական դիրքորոշմանը: