Բաժիններ՝

Պուտինի ցուցակում հաջորդը Մարիուպոլն է. Մաքքեյն

RBC-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը The New Russia-ի քննարկումների ժամանակ կանխատեսել է, թե ինչպես իրադարձությունները կզարգանան Դոնբասում և ընդհանրապես հետխորհրդային տիրույթում.

«Պուտինը քանիցս ասել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը համարում է 20-րդ դարի մեծագույն աղետը: Ես կարծում եմ, որ նրա ցուցակում հաջորդը Մարիուպոլն է»: Նրա կարծիքով՝ Պուտինը մտածում է Մոլդովայի ու Մերձդնեստրի մասին, ուր գտնվում է 14.000 ռուսաստանցի խաղաղապահ.

«Բացի այդ, Պուտինը վիթխարի ճնշում է գործադրում Բալթյան երկրների վրա, իսկ դա նշանակում է, որ նա կանգ չի առնի Ուկրաինայի արևելքում ու Ղրիմում: Գինը, որը Պուտինը դեռ վճարել է իր գործողությունների համար, ոչինչ է՝ համեմատած նրա հետ, թե ինչ է ստացել նա»:

Մաքքեյնն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները ներկայումս վարում են բավական արդյունավետ քարոզչական կամպանիա՝ նախատեսված Մերձբալթիկայի, Մոլդովայի և մյուս երկրների ռուսալեզու բնակչության համար, մինչդեռ ԱՄՆ-ը որևէ կերպ չի հակազդում դրան.

«Մենք կարծես թե գտնվում ենք Սառը պատերազմի ժամանակներում, երբ բոլորը լսում էին միայն ռադիո: Սակայն այսօր իրավիճակն այլ է, այսօր բոլորն օգտվում են սոցցանցերից: Եվ մենք պետք է թարմացնենք «Ազատություն ռադիոկայան» հայեցակարգը և արդիականացնենք մյուս ռեսուրսները, որպեսզի արդյունավետ պայքար մղենք քարոզչության դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս