«ԱԺ նախագահ գողացողը պետք է պատժվի». Գեներալ Մանվելը հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերը. aravot.am

Գեներալ Մանվել Գրիգորյանն «անառակ հայտարարություն» է համարում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պնդումը, թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվելով են հերոս դարձել: «Կխնդրեի` նման անառակ հայտարարությունները չհրապարակայնացնել: Առհասարակ, լավ կլինի, որ մարդկանց քննադատողները, մինչ ուրիշի հասցեին խոսելը, իրենց նայեն, տեսնեն` իրենք ի՞նչ են արել Հայաստան պետության, հայ ազգի համար: Հայը հային պետք է օգնի, ձեռք մեկնի, սատարի, ոչ թե փորձի վարկաբեկել: Այն էլ ինչպիսի՞ մարդկանց: Վազգեն սպարապետը հերոս է իր ապրած կյանքով, կենսագրությամբ: Վեց դար շարունակ պարտություններից եւ կորուստներից հետո մեր ազգը կարողացավ ռազմական հաղթանակներ ունենալ, կարողացավ հայրենի տարածքներ ազատագրել, եւ այդ ամենի կազմակերպիչը սպարապետն էր: Հայ մարդն ինչպե՞ս կարող է հերոս չհամարել Վազգեն Սարգսյանին: Վազգենը հայոց պատմության ամենավառ անհատականություններից է, ամենախոշոր դեմքերից: Կամ՝ Կարեն Դեմիրճյանի մասին ինչպե՞ս կարելի է չար բաներ խոսել: Այդ մարդը ողջ կյանքը նվիրել է Հայաստանը շենացնելուն: Այսօր էլ դեռ Երեւանում ինչքան հոյակերտ շինություն կա, բոլորը Դեմիրճյանի կառուցածն է: Իր ղեկավարած տարիների կառույցներով է, որ հայ ազգը հպարտանում, պարծենում է: Սպարապետն էլ, Դեմիրճյանն էլ, համազգային սեր էին վայելում կենդանության օրոք, եւ հոկտեմբերի 27-ն էլ համազգային աղետ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է գեներալ Մանվելը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս