Ինչու է Ադրբեջանը սպանում հայ գերիներին. Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա. «Մեդիալաբ»
Այն, դաժանությունը, որ պարբերաբար դրսեւորվում է ադրբեջանական կողմում հայտնված Հայաստանի քաղաքացիների հանդեպ, մշակութային, հոգեբանական,կրոնական ու քաղաքակրթական գործոնների ազդեցության հետեւանք է: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով հայ գերի Կարեն Պետրոսյանի մահվան փաստին, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանն կարծիք է հայտնում, որ Ադրբեջանի մոտ այդպես էլ չի ձեւավորվել այդ պատերազմի մշակույթը, որը զսպանակի դեր է կատարում:
«Պատերազմն ինքը քաղաքակրթության մի մասն է եւ այստեղ եւս կան օրենքներ՝ ինչպես օգտագործել գերիներին, նրանց հետ ինչպես վարվել եւ այլն, սակայն անգամ այս հարցում Ադրբեջանը երբեք չի յուրացրել այսպես կոչված պատերազմի մշակույթը: Մեզ համար էլ գերին ընկալվում է որպես թշնամի, բայց ի տարբերություն մարտի դաշտում կանգնած զինվորի, գերին անօգնական է եւ նրան պետք է դիտարկել մարդկային տեսակի մեջ»,- «Մեդիալաբին» ասում «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ:
2010 թվականին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանն էր գերեվարվել եւ սպանվել բանտախցում: Փորձաքննությունը պարզել էր, որ Սարիբեկյանը խոշտանգման է ենթարկվել:
Իսկ 2014թ. հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքում, տեղանքում չկողմնորոշվելով, հատել էր ՀՀ պետական սահմանը, եւ հայտնվել գերության մեջ: Մինչեւ մարտի 4-ը գերության մեջ մնալուց հետո Կարմիր Խաչի օգնությամբ նա Հայաստան էր վերադարձվել` կտտանքների ենթարկված եւ կարճ ժամանակ անց մահացել էր:
Վերջին տարիներին ադրբեջանական գերությունունից ողջ վերադարձած միակ մարդը թերեւս Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյան է, ով 22 ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած սարսափելի կտտանքների եւ բռնությունների մասին պատմել է «Մեդիալաբին»:
Հոգեբանի խոսքով, ադրբեջանական կողմի գործողություններում նաեւ դեր է կատարում պարտված կողմ լինելու հանգամանքը:
«Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա, նրանց գիտակցության մեջ դա բացակայում է: Նրանք կարող են գնալ եւ քնած մարդուն կացնահարել»,- ասում է Ռուբեն Պողոսյանը:
Էմմա Քալաշյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարում` զինվորականները`գերեվարված եւ սպանված Մանվել Սարիբեկյանի դագաղի շուրջ: