Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը ներկա կգտնվի Էրդողանի երդմնակալությանը

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ներկա է գտնվելու է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը, որն Անկարայում կայանալու է օգոստոսի 28-ին:

Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ, Գարիբաշվիլին Անկարա կմեկնի Էրդողանի անձնական հրավերով: Իր թուրքական այցի շրջանակներում Գարիբաշվիլին առանձին հանդիպում կունենա Էրդողանի հետ:

Էրդողանի երդմնակալությանը ներկա են գտնվելու տարբեր երկրների ղեկավարներ, թեպետ ցայժմ Թուրքիայում ընդունված չի եղել, որ նախագահի երդմնակալությանը ներկա գտնվեն այլ երկրների առաջնորդներ:

Էրդողանը որոշել է փոխել այդ ավանդույթը՝ հենվելով նրա վրա, որ սրանից առաջ Թուրքիայի նախագահին ընտրել է երկրի խորհրդարանը, մինչդեռ այժմ Թուրքիայի նախագահին (իրեն) առաջին անգամ ընտրել է ժողովուրդը:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Էրդողանի երդմնակալությանը ներկա գտնվելու հրավերներ են ուղարկվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամային ու Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և այլոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս