Բաժիններ՝

Պորոշենկոն թույլատրել է Դոնբասի բնակիչներին առանց դատարանի որոշման 30 օրով ձերբակալելը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թույլատրել է երկրի արևելքում տարվող հատուկ գործողության գոտում խաղաղ քաղաքացիներին ձերբակալել 3-30 օրով՝ առանց դատարանի որոշման: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Փաստաթղթի համաձայն, կանխարգելիչ ձերբակալման համար հիմք է հանդիսանում այդ անձանց կողմից ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքը: Ձերբակալություններն իրականացվելու են շրջաններում Ուկրաինայի Անվտանգության խորհրդի գլխավոր վարչության պետի կամ էլ ՆԳՆ-ի գլխավոր վարչության պետի որոշմամբ, դատախազի համաձայնությամբ ու առանց դատարանի որոշմամբ:

Ընդգծվում է, որ դա հնարավորություն կտա հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ բարձրացնել իրավապահ մարմինների արդյունավետության ու օպերատիվության մակարդակը և կնպաստի ահաբեկիչներին վնասազերծելու նրանց առաջադրանքների կատարմանը: Պորոշենկոն ստորագրել է նաև հակաահաբեկչական գործողության գոտում դատախազների լիազորությունների ընդլայնման մասին օրենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031