Փաստաբանը երեկ է տեսակցել կալանքի տակ պահվող Լեյլա Յունուսի հետ, ինչը նրան տրվել է մեծ դժվարությամբ:
Հատուկ քննչական ծառայությունը «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով ամբաստանյալներից Վարդան Վարդանյանի այն հայտարարությունը, թե ոստիկանության բաժանմունքում իրեն բռնության են ենթարկել, եւ դա արել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, չի պատրաստվում հիմք ընդունել եւ քրեական գործ հարուցել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:
«Օդանավակայանը գործարկելու համար մենք պետք է առնվազն 2 օդանավ ունենանք, որովհետև մենք չենք կարող տոմսեր վաճառել մարդկանց և ասել կներեք, ինքնաթիռն այս պահին սպասարկման մեջ է: Ավելի կայուն աշխատելու համար մենք չենք ցանկանում մտնել այդ դաշտ, տոմսերը վաճառել և ասել, գիտեք մեր օդանավը փչացել է և մենք չենք կարող թռիչք իրականացնել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման դեպքում ոչ ոք երկրորդ անգամ ցանկություն չի ունենա օգտվել օդանավակայանից:
Մենք աջակցում ենք միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Այսօր, ժամը 05:20-ի սահմաններում Երևանի Շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 51 բուժբրիգադը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ավան-Առինջ 1/7 շենքի բնակիչ, 37-ամյա Կարեն Երեմյանին՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:
Ըստ Մ. Մելքումյանի՝ մեր լոգիստիկ համակարգը, մթերման կարողությունները, սառնարանային տնտեսությունները, տրանսպորտի հետ կապված խնդիրները, պահպանման խնդիրները բավարար չեն
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Եգիպտոսը պահպանում է շփումը հակամարտող երկու կողմի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Միջազգային քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Ռուսաստանում արտահանումների խնդիրը դրվել է բավականին բարդ իրավիճակում, և հիմա մեր շատ տնտեսվարողներ՝ դրանից ոգևորված, մտածում են, թե պետք է այս իրադրությունը ճիշտ օգտագործել և ունենալ արտահանման հետ կապված ձեռքբերումներ:
Տեսանյութում հստակ երևում է, որ Mercedes-ի վարորդը բախվում է կայանված Opel-ին, իսկ հետո դուրս գալիս երթևեկելի գոտուց և բախվում հաստաբուն ծառին:
Ցուցարարները պահանջելու են պատասխանատվության ենթարկել մայրաքաղաքի շուկաների գործատուներին ու սեփականատերերին` տաջիկների «ստրկական աշխատանքի» ու աշխատավարձ չվճարելու համար:
Հացի փաթեթավորումը ևս պատշաճ կերպով չի արվում: Ընդհանրապես հացը պետք է թղթե փաթեթների մեջ լինի: Իսկ եթե խանութում գրած է՝ «հաց՝ 180 դրամ», սա չի կարող համարվել գնապիտակ: Գնապիտակի վրա պետք է գրված լինի ձեռնարկության անունը, հացի տեսակը, գինը, քաշը և տվյալ վաճառախանութի կնիքը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի տեսաուղերձ է հղել, որտեղ կոչ է անում անում ԼՂՀ հակամարտության երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Ի դեպ, դեսպանը իր ուղերձը հղում է հայերեն լեզվով:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 4.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հուլիս ամսվա ՏԱՑ-ը նախորդ տարվ հուլիսի համեմատ կազմել է 7.2%։
Օգոստոսի վերջին պլանավորված է «Բատկիվշչինա» կուսակցության համագումարը:
111-ամյա ճապոնացի Սակարի Մոմոին պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդ:
Սրանից առաջ «Իսլամական պետություն» խմբավորումն ԱՄՆ-ին խոստացել էր թաղել արյան ծովում:
Օգոստոսի 11-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գյուղացիներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման պետական աջակցության ծրագրում կատարված չարաշահումների գործով մեղավոր է ճանաչել մարզի միանգամից մեկ տասնյակ գյուղապետերի:
«Քառյակն իր 12-կետանոց պահանջներն արդեն վաղուց դրել էր և պետք է դրան անդրադառնա սեպտեմբերի վերջին, դրան, իհարկե, ավելացել են և՛ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խնդիրները, և՛ ընթացիկ այլ խնդիրներ: Իսկ ինչ վերաբերում է սահմանամերձ գոտում բնակիչներին և բնակավայրերում արտոնություններ տալու խնդրին, ապա այդպիսի աշխատանքներ և՛ քառյակի շրջանակներում, և՛ մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանը» իրականացնում է»,- այս տեսակետն այսօր հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյան:
Նրան սպանել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները և համապատասխան տեսանյութը տեղադրել են համացանցում:
Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին տեղի ունեցած ավտովթարից մահացած վրացի մոտոցիկլավարի ընտանիքը բողոք է ներկայացրել Հայաստանի քաղաքացի Սամվել Խառատյանի դեմ, ինչի հետեւանքով էլ վերջինիս միայն երեկ ուշ երեկոյան են թույլատրել գալ Հայաստան՝ մասնակցելու վթարի ժամանակ մահացած իր 13-ամյա որդու հուղարկավորությանը:
«Մարտ-ապրիլ ամիսներին դիպուկահարների գործողությունների աճ էր գրանցվել: Մենք պարտադրված էինք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Իսկ այս վերջին գործողություններն առանձնահատուկ էին, քանի որ մի քանի ուղղությամբ էին և մի քանի օր շարունակ: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում բացահայտ հարձակում էր, քանի որ 40-50 հոգով դիվերսիա չի լինում, այլ բացահայտ հարձակում էր»:
Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ռաուլ Լոլուան:
Միջադեպը գրանցվել է Մարկե մարզի երկնքում:
Ժամանակակից ախտորոշումը, թերապիան, ինչպես նաև գերժամանակակից սարքավորումները նպաստում են յուրաքանչյուր հիվանդի լավացման համար բարենպաստ մեջավայր ստեղծելուն:
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանը մտադիր է աջակցել Եվրոպայի` ավելի անվտանգ ու հանդարտ հարևանությանն ուղղված ջանքերին:
Թբիլիսիի ու Մոսկվայի միջև ուղիղ ավիաչվերթները դադարեցվել են 2006 թվականին:
Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինացիները ցայժմ չափազանց աղքատ են նրա համար, որ Ուկրաինան այդքան հարուստ է:
Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար էներգիայի ամենահզոր աղբյուրը (թող վերամբարձ չհնչի) Հայաստանի հողն է, եւ երբ հնարավորություն կա՝ Երեւանի ասֆալտից եւ նեղ գրասենյակներից դուրս գալու եւ շփվելու այդ հողի հետ, քայլելու այդ հողի վրայով, առիթը բաց չեմ թողնում:
Տվյալ դեպքի հետ կապված՝ կոնկրետ Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների և դիակը Հայաստան հանձնելու խնդրի հետ կապված հայկական կողմը պահանջ է առաջ քաշել՝ առանց որևիցե նախապայմանի վերադարձնել Հայաստան: Սակայն ադրբեջանական կողմը լռում է, իսկ թե ինչպիսի պատասխանով հանդես կգան, առայժմ չենք կարող ասել: