Իրանի նավթային պաշարները կբավականացնեն 60, իսկ գազային պաշարները՝ 200 տարի. NIOC
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) փոխնախագահ Բահման Սուլեյմանին տվյալներ է ներկայացրել Իրանի նավթային ու գազային պաշարների մասին: Սուլեյմանին ընդգծել է, որ իր գազային պաշարներով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:
Նա ընդգծել է, որ Իրանի գազային պաշարները կբավականացնեն դեռ 200 տարի, իսկ նավթային պաշարները՝ 60 տարի: Նրա խոսքերով՝ Իրանում հորատումների 70 տոկոսն արդյունավետ է եղել. հայտնաբերվել են նավթի ու գազի պաշարներով հարուստ նոր հանքավայրեր:
NIOC-ը հայտարարել է, որ նախորդ տարի երկրում հայտնաբերել է 70 գազային ու 178 նավթային հանքավայր: Այդ նավթային հանքավայրերից 176-ը և գազային հանքավայրերից 65-ը գտնվում են Զագրոսի լեռներում և Պարսից ծոցի ավազանում:
Մյուս երկու նավթային հանքավայրերը հայտնաբերվել են Իրանի կենտրոնական մասում, իսկ մնացյալ 5 գազային հանքավայրերից 2-ը հայտնաբերվել են Իրանի կենտրոնական մասում, 3-ը՝ երկրի հյուսիս-արևմուտքում՝ Քոփեթ Դաղ լեռան շրջանում: