Բաժիններ՝

Հետևո՞ւմ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը

«Հայաստանում 2014 թվակնաից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ
նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը:  Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից,
նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ
ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են, այսպես կոչված,
աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը:

Այդ կենտրոնները տիրապետում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությանը, որը պետք է ծառայեցվի իր նպատակին:
Նամակով ինձ են դիմել Մասիսի բնակիչներն այն մասին, որ իրենց
զբաղվածության կենտրոնը բոլորովին չի ծառայում այս նպատակին և կոռուպցիոն երևույթներ են նկատել:
Հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ ստուգել այս տեղեկությունն ու
ձեռնարկել լրջագույն միջոցներ այդ կենտրոնների արդյունավետ
գործունեությունն ապահովելու ու կոռուպցիոն երևույթները բացառելու համար»:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս