
Վրաստանը չի պատրաստվում խստացնել վիզային ռեժիմն օտար երկրների հետ. ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության կողմից միգրացիոն նոր կարգավորումներ ներդնելու նպատակը ոչ թե վիզային քաղաքականության խստացումն է, այլ՝ միգրացիոն հոսքերի ավելի վաղ կառավարման համար մեխանիզմներ ստեղծելը:
Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի Մամուլի ու տեղեկատվության դեպարտամենտը: «Օտարազգիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» նոր օրենքը Վրաստանում ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից:
Օրենքը կստեղծի անհրաժեշտ օրենսդրական բազա և մեխանիզմներ՝ երկիր մուտք գործող օտարազգիների հոսքն ավելի լավ ղեկավարելու համար: Նոր օրենքով՝ այն երկրների քաղաքացիները, որոնց վրա կտարածվի վիզային ռեժիմը, առանց վիզայի կես տարում Վրաստանում կարող են գտնվել 90 օրից ոչ ավելի:
Ներկա դրությամբ, օտար քաղաքացիներն առանց վիզայի Վրաստանում տարվա ընթացքում կարող են գտնվել 360 օր: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ժամանում է Հայաստան: