Բագրատաշեն-Սադախլո անցակետի մոտ համատեղ ուժերով կամուրջ է կառուցվելու
Հայաստանի և Վրաստանի վարչապետները համաձայնության են եկել Բագրատաշեն-Սադախլո անցակետի մոտ համատեղ ուժերով կամուրջ կառուցելու շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահայանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Այսօր իմացա, որ կա հետաքրքիր նախաձեռնություն, որ կամուրջը կոչվի «Բարեկամության» կամուրջ»,- ասաց Ի. Ղարիբաշվիլին՝ իր գոհունակությունը հայտնելով այդ կապակցությամբ: