Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134 կմ-ը փակ է:
Խանութի բացումը նախատեսվում է 2015 թվականի առաջին եռամսյակում: Apple Store-ը կտեղակայվի Mall of the Emirates կենտրոնում` նախկին կինոթատրոնի տարածքում: Ներկայումս արդեն անձնակազմի ընտրության աշխատանքներ են կատարվում:
Օգոստոսի 20-ին, ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 24/30 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1993 թ. ծնված Հ. Հ.-ը:
«Եվրատեսիլ 2014» մրցույթում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը կարողացավ գրավել երաժշտական աշխարհը. այժմ հերթը մոդելային բիզնեսինն է:
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ ամբաստանյալը նախաքննության ընթացքում հայտնել է, որ «Շեկոն» բղավել է դիմելով իրեն, թե «արի, արի»: Ինքը մեքենայի դուռը բացելով, ձախ ոտքը դուրս է դրել գետնին և ցանկացել է իջնել, երբ տեսել է, որ ատրճանակը արդեն եղել է «Շեկոյի» ձեռքին: Իջել է մեքենայից եւ, քանի որ հորեղբոր ինքնաձիգը իր կողքի նստատեղին է դրված եղել, կռացել է մեքենայի մեջ, որ վերցնի ինքնաձիգը ու այդ պահին 2 կրակոցի ձայն է լսել:
Այս տարվա մայիսին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ դիմում է նախապատրաստվում Սահմանադրական դատարան ներկայացնելու և վիճելի դրույթները հակասահմանդրական ճանաչելու համար:
Չնայած քառյակի ներկայացուցիչները պնդում են, որ այս հարցում ՀՀԿ-ի և կառավարության հետ համագործակցությունն իրենց չի խանգարի աշնանը նախանշված գործողությունների իրականացման հարցում, սակայն պարզ է, որ քառյակը հերթական անգամ հանուն «ազգային միասնության» և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի վտանգի` կորոշի հետաձգել «ամբողջական իշխանափոխության» գործը՝ դա թողնելով ավելի կայուն և խաղաղ ժամանակների:
Ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ «Շահալի» ե/գ կայարանի մոտակայքում Դեբեդ գետի վարարման հետևանքով միկրոավտոբուսն արգելափակվել է կամրջի վրա, ներսում կան քաղաքացիներ (18 հոգի). անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը: Խարդախության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել «Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյաների դեմ հարուցված քրեական գործը:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 3 միլիարդ 289.5 միլիոն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանությունն աճել է 3.5%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել՝ 21.39-ին: Այրվել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի և «ՖԻՆՔԱ ՈւՎԿ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի տանիքի փայտյա կառուցատարերը (2 քմ):
Հիշյալ հատվածում երթևեկությունը թույլատրելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Օգոստոսի 19-ին, ժամը 19.30-ին, «ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետը Լոռու մարզի Ճոճկան գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը և շրջվել:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
«Տաշիր» առևտրի կենտրոնի տեսախցիկն արձանագրել է բջջայինի գողության պահը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում։ Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ ՝ 2014թ. հունվար-հուլիսի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասից, թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանմքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոմիկ Մ.-ին:
«Մեր խնդիրն այն է, որ բոլորը հավասար պայմաններում աշխատեն, հիմա ոչ մեկը մեզանից իրավունք չունի նեղանալու:Մենք ասել ենք, որ խաղի կանոններ կան, մենք շարունակական եւ հետեւողական կլինենք»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքերով՝ սահմանգծով անցնող, Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհով երթեւեկողների մեջ քիչ չեն այդ տեղանքին անծանոթները,ովքեր պատկերացնում չունեն սահմանի այդ հատվածում հնարավոր վտանգի, ադրբեջանական ռազմական հենակետերի ներկայության մասին:
Խոսելով պետական կառավարման մարմիններում երիտասարդների ներգրավվածության մասին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ պետական ապարատում աշխատողների ավելի քան 60 տոկոսը մինչև 35 տարեկան են։ Խորհրդարանում ձևավորված է երիտասարդական խորհրդարան, որտեղ ներգրավված երիտասարդների ներուժը նույնպես օգտագործվում է։
Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի Տուբդիսպանսերում բուժվող, 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ն իր պալատի պատուհանից դուրս է եկել, գնացել բաղնիք և բենզինով պատրաստված թմրանյութ ներարկվել:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Ատոմ Ս.-ի տանը և կից օժանդակ շինություններում:
Արցախում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, աճել են մասնավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը:
ԼՂՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը, Արցախի միջազգային ճանաչման գործընթացը և ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները:
Տարածաշրջանային զարգացումները այլևս ոչ միայն հեռակա պատկերներով, այլ ուղղակի անմիջական ընդգծում են Միջին Արևելքի ապաքրիստոնեացման միտումները: Բայց խնդիրը միայն կրոնական հողի վրա ուղղակի բռնությամբ թե խուճապի մթնոլորտի ստեղծումով կամ նույնիսկ ծրագրավորված բնակչության տեղաշարժերի համապատասխան դյուրություններ ընծայելով, զարգացող երևույթ չէ:
Այսօր՝ օգոստոսի 20-ի առավոտյան Երեւանում՝ Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում տղամարդու դիակ էր հայտնաբերվել:
Ոստիկանները պարզել են, որ Կարենը 1980 թ. ծնված Արման Բ.-ն է, որը նույն օրը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն է բերվել 50 անձ. իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը և հասցեները:
Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին: