Ռազմավիրական ճանապարհի վերականգնումը կպահանջի մոտ երկու շաբաթ. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սողանքի վնասած Ռազմավիրական ճանապարհը կարող է վերականգնվել երկու շաբաթ անց: Այս մասին հայտարարել է աղետի գոտի այցելած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին.

«Մեր գերատեսչություններն այսօր ասում են, որ ճանապարհի վերականգնումը տեղի կունենա մոտ երկու շաբաթ անց: Սողանքի պատճառով վնասվել է նաև Հայաստանին գազ մատակարարող խողովակաշարը: Այն կվերականգնվի շուտով:

Մեր հայ գործընկերները հաստատապես գիտեն, որ ենթակառուցվածքների վերականգնումն առաջնահերթ է մեզ համար: Նախորդ անգամ մենք շատ արդյունավետ վերականգնեցինք Հայաստանի հետ այդ հաղորդակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031