Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպես խոստացել էր ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար:
Հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների մի հսկա ցանց լծված են Հայաստանում թուրքական քարոզչության իրականացմամբ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ ներկայացելով Թուրքիայում և Հայաստանում գործող այդ կազմակերպություններին: «Թուրքիայում՝ Անադօղլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա: Հայաստանում՝ «Սիվիլթաս» հիմնադրամ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Տարածաշրջանային հետազոտության կենտրոն»: Նշենք, որ, […]
Ամանորը ճիշտ դիմավորելու, ուրախ տոնական տրամադրություն ունենալու և հետագայում սթրեսներից խուսափելու համար շատ ճիշտ միջոց է վերցնել մի թուղթ, վրան գրել, թե ինչ ենք ակնկալում այս Նոր տարվան, ինչպես ենք այն պատրաստվում անցկացնել, ում ենք ցանկանում այցելել, ինչ նվերներ ենք գնելու, այսինքն՝ նախապես պլանավորել ամեն ինչ՝ տհաճ անակնկալներից խուսափելու և ամեն ինչ ցանկացած ձևով անելու համար:
Այսօր Եռաբլուրում անցկացված ազատամարտիկների հավաքի ժամանակ Մուշեղ Սաղաթելյանը հայտարարել է, որ պետք է հավաքվել Ազատության հրապարակում և իշխանություններին ժամանակ տալ հեռանալու, իսկ եթե նրանք չկատրեն այդ պահանջը, պետք է հայտարարել «անիշխանություն», պետք է ջարդ ու փշուր անել Երևանը՝ «խառնելով թացը չորի հետ»:
2014 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրանք հանդիպել են Վանաձորի «Երկաթուղայինների» այգում, որտեղ էլ տղան աղջկան հայտնել է, որ առաջիկայում մեկնելու է զինծառայության, ինչ պատճառով վերջինս վրդովվել է և նրան մեղադրել իրեն խաբելու մեջ՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել նրան՝ գոռգոռցել , քաշքշել:
«Մենք Ջեմալ Փաշայի թոռանը 100 տարի չտրված հարցեր ունեինք տալու, մենք չէինք գնացել նրան ծափահարելու, մանավանդ որ նա մի քանի հարցերում բավական դիմակազերծվեց. Ցեղասպանության իրավական գնահատական չկա, Ղարաբաղի հարցում՝ ադրբեջանական, ալիևյան դեսպոտային հռետորաբանության կրկնություն, իր պապից վրեժ լուծած հայերին նա անվանեց հրոսակներ՝ թույլ չտալով, որ դահլիճը իր կարծիքը հայտնի այդ տերմինի մասին և իհարկե, Ասալայի գործողությունները որակեց որպես տեռոր»:
«Ոչինչ չի փոխվել, իրենք մնացին իրենց կարծիքին: Երկուշաբթի օրը մեկ աշխատավարձ կվճարեն, հուվարին՝ ևս մեկը: Եվ վերջ: Փետրվարին բոլորը կազատվեն աշխատանքից, 500 հոգու հետ նորից պայմանագիր կկնքվի: ՀԲ մասնագետները հավանաբար փետրվարին կտան եզրակացություն, կշարունակվեն բանակցությունները Միջպետական բանկի հետ և կորոշվի ինչ է արվելու: Պարտքի ամբողջ մարման մասին խոսք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը՝ փոխանցելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման արդյունքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին…
Ծրագրի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը նշում է, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում առկա է տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց մասնակցության ցածր մակարդակ: Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների միայն 14%-ն է ցանկանում ընդգրկվել տեղական նշանակության որևէ հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում:
Ալվարդ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին «Կապանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները Շիշկերտ-Ծավ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում մաքրել և հեռացրել են պայթեցման աշխատանքներից թափված քարաբեկորները:
Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փորք տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 36 և 42 շենքերի մոտակայքում՝ ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա:
Պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բացի շարքային ազատամարտիկներից՝ Եռաբլուր էին եկել նաև ՊՆ և Գլխավոր շտաբի ներկայացուցիչներ: Եռաբլուրում էր ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ Վարդան Ավետիսյանը, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:
Հերթական անգամ նշելով, որ դեմ է, երբ չաշխատող գործարանի տնօրենը բարձր աշխատավարձ է ստանում, Հ.Աբրահամյանը համաձայնեց, որ նաիրիտցիները բարոյական իրավունք ունեն պահանջելու իրենց աշխատավարձը, բայց շեշտեց՝ ո՛չ վարչապետից, ո՛չ էլ էներգետիկայի և բնական պաշարների նախարարից: Ըստ նրա՝ դրա պատասխանատուն գործարանի տնօրենների խորհուրդն է, իսկ կառավարությունը՝ աջակցելով նաիրիտցիներին, կվճարի 3 ամսվա աշխատավարձ՝ նոյեմբեր, դեկտեմբեր և 1 լրացուցիչ:
Մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցչությունը:
Վարկածներից մեկը, որը շրջանառվում է էներգետիկ շրջանակներում, այն է, որ ՀԱԷԿ պաշտոնյաներին կասկածում են խոշոր գումարների յուրացման, ֆինանսական կոպիտ խախտումների մեջ, որոնց պոչերը չեն երևում:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին:
Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար
Ազատամարտիկները նաև պահանջում են պաշտոնանկ անել ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանին և պատասխանատվության ենթարկել նրան:
Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դոլարայնացման երևույթը հատկանշական է զարգացող տնտեսությամբ երկրներին:
Դրա օգտին քվեարկել է 82 պատգամավոր:
Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանi աշխատակիցները: Դեկտեմբերի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հիշեցնենք, վարչապետը ևս մեկ անգամ լսել է նաիրիտցիների խնդիրները, նշել, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն կառավարությունում ու ժամանակ էր խնդրել մինչև այսօր:
Կարծում եմ, որ Պուտինին խնդիրներ կստեղծի նրա իսկ շրջապատը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 07.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, տեղացած ձյան պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հռոմի պապի ու Դալայ լամայի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականին: