Հիմա շատերն են բողոքում լյարդի ֆունկցիայի խանգարումերից, սակայն կա այն վերականգնելու մի շատ պարզ և մատչելի եղանակ:
Ի՞նչ է տեղի ունենում ձեր գլխում, երբ, օրինակ, հստակ հիշում եք, որ բանալիները տեսել եք ննջասենյակում, սակայն դրանք գտնում եք խոհանոցում: Սա ավելի ինտուիտիվ է, քան կարող եք կարծել:
«Կապ չունի, թե որ բնագավառից ես: Հավատքն ամեն գործում, ամեն վայրկյան կարող է քեզ օգնել: Ինձ մոտ գոնե այդպես է: Հաճախ պատահում է, որ տրամադրության անկման կամ ուրախ ժամանակ մտքում խաչակնքվում եմ, Աստծուն շնորհակալություն հայտնում»,- ասում է Միհրան Ծառուկյանը:
Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Էլոյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս, իր վարած Opel մակնիշի 33 ՕP 028 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել:
Ես կարևորում եմ պսակադրությունը եկեղեցում: Այն խորհուրդ ունի իր մեջ: Չեմ ընդունում ցուցադրական, հսկայական ծախսերով արված ճոխ ու թիթիզ հարսանիքները: Երբ տեսնում ենք, թե ինչպես են շախով-շուխով ամուսնացողները, նույն շախով էլ` ամուսնալուծվում, շատ ավելի անիմաստ է թվում այդ ամենը:
Դեկտեմբերի 11-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Կարճաժամկետ հեռանկարում Պուտինն ունի բավականաչափ գործիքներ, որպեսզի հաղթահարի այդ ամենը:
Լինում են պահեր, երբ պետք է համարձակվես, հանդգնես, իրավիճակի թելադրողը լինես: Երբեք անտարբեր մի եղեք, հաջողությունը ծնվում է միասնությունից, սիրուց: Կյանքը հիասքանչ է, ապրեք ամեն օրը բարի ու օրինակելի գործեր կատարելով:
ՀՀ Սյունիքի մարզի Մ17 միջպետական ճանապարհից դեպի Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին`ժամը 17:00-ի սահմաններում, տեղի էր ունեցել փլուզում:
Նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 75.4 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ճիշտ է համարում Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի գործողություններին ԵՄ-ի երկրների տված պատասխանը:
Ճարպերն այրող կոկտեյլները հիանալի միջոց են ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Նրանք արագացնում են նյութափոխանակությունը, վերացնում են քաղցի զգացումը, հարստացնում օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով:
Վրաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՆԱ կիսամյակային ցուցանիշը, որի աճը 2014 թ. երկրորդ կիսամյակում տարեկան կտրվածքով կազմել է 5.2%: Հայաստանի ՀՆԱ-ն կիսամյակի տվյալներով, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, աճել էր ընդամենը 2.3% (տարբերությունը՝ 2.9%):
56 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը:
Այս մասին նշված է Թուրք-հունական համագործակցության բարձր խորհրդի 3-րդ նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում:
Նրան բռնելու համար ամերիկյան իշխանությունները հայտարարել էին հինգ միլիոն դոլարի պարգև:
ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը հոկտեմբերին կազմել է 45.3%, մինչդեռ սեպտեմբեպին այն 45.2 տոկոս էր։
Aravot.am-ի տեղեկություններով ՀԱՕԿ-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ տղա թոռնիկ է ունեցել:
Ցրտերը վաղուց ընկել են, իսկ Գյումրու համայնքային ենթակայության տակ գտնվող թանգարաններում ջեռուցումը մասամբ է իրականացվում: Տրամադրված միջոցները սուղ են, թանգարանային ցուցանմուշների պահպանման համար էլ անհարժեշտ է բավարար ջերմաստիճան ապահովել:
Պորոշենկոն ուկրաինացի ուժայիններին հանձնել է ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա:
Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 7-ին նույն քաղաքի բնակիչ Արծրուն Իսրայելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
«Մարզերում դեպքեր կան, որ նախաքրիստոնեական հուշարձանի մոտ հանք է շահագործվում: Նման բաները պարզապես անթույլատրելի են»,- ասում է պատմաբան, հայագետ ու նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի օգնական Հուսեին Սալյամին:
Երևանի սրտում` Հյուսիսային պողոտայում, բացված Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառով մեկնարկեցին քաղաքային տոնակատորությունները: Հեքիաթային տնակներով, տոնածառներով, ձմեռ պապիկներով և ամանորյա բազմապիսի հուշանվերներով լեցուն տոնավաճառը մինչև տոների ավարտը հնարավորություն կտա քաղաքացիներին ձեռք բերել նվերներ և մասնակիցը դառնալ տոնական խրախճանքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էր ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանը:
Եթե ձեր գլուխը ցավում է, հնարավոր է, որ դրա մեղավորը սննդակարգի փոփոխությունն է: Գիտնականների հաշվարկներով` գլխացավերի դեպքերի 30%-ը կապված է ժառանգականության հետ: Սակայն գլխացավի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, քնի ռեժիմը, ընկճախտը կամ սննդակարգը:
Բայդենը հայտարարել է, որ կարգավորման հնարավորությունները չեն հասնում անգամ 50 տոկոսանոց հավանականության:
Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցի կապակցությամբ` դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ազատամարտիկը վարկերի պատճառով տունը վաճառելուց հետո ստիպված է այժմ Ուրիշի հարկի տակ ապրել ու կոմունալ հարկերի հետ մեկտեղ` վճարել նաև բնակարանի վարձը: