Billboard-ի փոխանցմամբ՝ երգչուհի Մադոննան իր երկրպագուների համար որպես Սուրբծննդյան նվեր iTunes-ում հրապարակել է վեց նոր երգ:
Սոխը հաճախ օգտագործվում է սխտորի և կարմիր պղպեղի հետ միասին։ Ստացվում է շատ համեղ համեմունք։ Սրա մեջ պարունակվող C վիտամինը օգնում է օրգանիզմին յուրացնել երկաթը և արտադրել ավելի ու ավելի շատ հակամարմիններ։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
168.am-ի հետ զրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը նշեց, որ որևէ տնտեսական հաջողություն չի կարելի արձանագրել:
Հուսով եմ, որ կկարողանանք տնտեսական աճ ապահովել, բայց դա իսկապես լուրջ աշխատանք է պահանջում մեր առևտրային գործընկերների հետ, ոչ միայն ՌԴ-ի, որը մեր առևտրի, լավագույն դեպքում, ընդամենը 1/4-ն է կազմում:
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի խաչմերուկում, ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
168.am-ի հետ զրույցում խոսելով այս տարվա կորուստների մասին՝ նա նշեց, որ դրանք միշտ էլ նույնն են՝ «տնտեսության անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը, սկսած ադրբեջանական զինուժի կողմից Ղարաբաղի ռազմական ուղղաթիռի խոցման դեպքից և վերջացրած այն ամենով, ինչ միշտ էլ լինում է, այսինքն՝ ոչ էֆեկտիվ պետությանը հատուկ գործառույթներ»:
Ինչպես շատ տոների ժամանակ, Ամանորի տոնակատարություններին նույնպես հաճախ օգտագործվում են տարբեր պայթուցիկ նյութեր՝ բենգալյան կրակներ, հրավառություններ և այլն։
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները: «Պետությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, կառավարության հետ միասին կանգնած է մեր սահմանապահ ազգաբնակչության թիկունքին: Յուրանաքչյուր տարի պետբյուջեից մեծ ֆինանսական ռեսուրսներ ենք ուղղելու սահմանապահ համայնքների խնդիրների լուծմանը: Մենք ապրում ենք յուրաքանչյուր սահմանապահ համայնքի, նրա ընտանիքի հոգսերով, ժամանակի ընթացքում, տարեց-տարի բարելավելու ենք ձեր հնարավորություններն ու սոցիալտնտեսական պայմանները: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ տարի ևս կառավարությունն ամեն ինչ անելու է՝ երկրի տնտեսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար, ինչն էլ կնպաստի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Այգեհովիտցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Ամանորի նախօրերին իրենց այցելելու և Այգեհովիտը Հայաստանի սահմանամերձ համայնքների թվում ներառելու համար, ինչը տեղի բնակչությանը հնարավորություն կտա օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից: Բնակիչները վարչապետի առջև բարձրացրել են նաև դեպի իրենց համայնք ձգվող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կհանձնրարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել դրա լուծման համանապատասխան առաջարկ: Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ճաշել նրանց հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ուժ, կորով, համբերություն: «Մեր սահմաններն ամուր ձեռքերում են և ես հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ ու սպաներ: Նրանք մեզ պարտավորեցնում են, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի: Ամեն անգամ զորամասեր, դիրքեր այցելելով ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ունենք տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակը և մենք բոլորս նրա կողքին ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հզոր, ամուր, կուռ բանակի ստեղծումն է, որը մեր պետության և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է: Անդրադառնալով Քարվաճառ ներխուժած դիվերսանտների նկատմամբ սահմանված դատավճռին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն արդար է և նրանք կկրեն իրենց արժանի պատիժը: Վարչապետի խոսքով՝ այսուհետ ևս բոլորը կիմանան, որ հայ ժողովրդի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կստանա իր արժանի պատասխանը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հետզհետե մեր հակառակորդը կհասկանա, որ ուժով, պատերազմով հաջողություն չի արձանագրելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Ավարտելով այցը պաշտպանական դիրքեր՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին՝ անձնվեր ծառայության համար և մաղթել հաջողություն, երջանկություն և խաղաղություն: Սահմանապահ դիրքերի զինծառայողները վարչապետի կողմից ստացել են նվերներ:
Նոր տարվա նախօրեին` դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ` «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Կենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 25-ի որոշումով գրանցվել են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Տաշիր», «Ալավերդի», «Մարալիկ», «Մարտունի» և «Մեղրի» մասնաճյուղերը:
Գերմանիայում դեկտեմբերի 28-ին մահացած, ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, տեղափոխվեց Երեւան:
Ինչպիսի՞ն էր անցնող՝ 2014 թվականը Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումների տեսանկյունից: Այս տարի հրաժարական տվեց նախորդ կառավարությունը, ձևավորվեց նոր կառավարություն, ոչ իշխանական քաղաքական ուժերը ձևավորեցին համագործակցության խորհրդարանական ու արտախորհրդարանական ձևաչափեր, Հայաստանը վավերացրեց Եվրասիական միությանն անդամակցության պայմանագիրը: «Ռ-էվոլյուցիայի» հյուրը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն է:
Օրեր առաջ ԱՄՆ-ում 51 տարեկանում հասակում երկարատև հիվանդության պատճառով մահացավ Ռաֆիկ Մարությանը։ Հասարակության լայն զանգվածներին նրա անունը գուցե հայտնի չէ, սակայն նրա ստեղծած KDWIN ծրագիրը բոլորին է հայտնի և բոլորն են օգտագործում։
«Անցնող տարին լավն էր՝ իր բոլոր թերություններով և դժվարություններով հանդերձ»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Տեսախցիկն արձանագրել էր խարդախություն կատարած կնոջ դեմքը:
2014թ. աչքի ընկավ մի շարք աղմկահարույց դատավարություններով ու քրեական գործերով:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն։
«Տնտեսական տարին եզրափակվեց դոլար-դրամի փոխարժեքի ցնցումներով, որը բացասական ազդեցություն ունեցավ գոնե այդ ժամանակահատվածում տնտեսության վրա ընդհանրապես, և սպառողների վրա, գնաճի կտրուկ ցնցումներ եղան այդ օրերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն:
Կարող եք օրը սկսել որևէ հացահատիկային ուտեստից, որը պարունակում է բջջանյութ կամ թեփ: Կամ ուղղակի ձեր նախընտրած հացահատիկային շիլային կարելի է ավելացնել մի քանի ճաշի գդալ չմշակված ցորենի թեփ և հատապտուղներ: Համեղ և հագեցնող տարբերակ է բանանով խառնած վարսակի փաթիլներով շիլան:
Աղի գործածումը սննդում նվազեցնելւ դեպքում հնարավոր է գլխացավերից ազատվել ու դրա հավանականությունը նվազեցնել 2 անգամ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հայկական սովետական հանրագիտարան, կրճատ՝ ՀՍՀ, առաջին բազմակողմանի հանրագիտարանն է հայերենով, որը հրատարակվել է 1974-1987 թվականներին և բաղկացած է 13 հատորից։
Մի քանի օր, առավել ևս մի քանի շաբաթ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը ներազդում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջջիջների արտադրողականության վրա:
Վերանայեք ձեր նպատակները: Օրը ձեր նպատակները վերանայելուց սկսելու դեպքում դուք օրվա ընթացքում ավելի լավ եք հասկանում, թե ինչի եմ ցանկանում հասնել: Այդպես դուք ավելի եք մոտենում ձեր նպատակին:
Տարբեր մարդկանց համար գիշերային ուշ ժամի ուտելու սովորությունն ունի շատ տարբեր պատճառներ: Ոմանք փորձում են այդ ձևով ընկերակցել աշխատանքը ուշ ժամի վերջացնող ամուսիններին, մյուսները նման կերպ հանգստանում են ծանր աշխատանքային օրվանից հետո, մի մասն էլ սթրեսն է այդպես հաղթահարում: Մարդիկ, առօրյան, բնավորությունները, պատճառները տարբեր են, բայց միևնույն է՝ սովորությունը բոլորի մոտ էլ նույնն է և բոլորի համար էլ վնասակար է:
Գավառական քաղաքի հագուստի խանութում վաճառողուհի աշխատող դեռատի Գաբրիել Շանելին դուր էր գալիս երգել կաբարեում: Նրա ամենասիրած երգերն էին «Ko Ko Ri Ko»-ն և «Qui qua vu Coco»-ն: Հանրահայտ երգչուհի նա չդարձավ, և փառք Աստծո: Չէ՞ որ այդ դեպքում մենք կկորցնեինք մոդայի մասին բոլոր պատկերացումները փոխած լեգենդար ոճաբան Կոկո Շանելին, որն աշխարհին նվիրեց հանրահայտ փոքրիկ սև զգեստը և «Chanel # 5»-ը: