Բաժիններ՝

Ապադոլարայնացման քաղաքականությունը և մարտահրավերները

ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում երեկ տեղի է ունեցել «Ապադոլարայնացման քաղաքականությունը և մարտահարվերները» թեմայով համաժողով, որին մասնակցել են Համաշխարհային բանկի, ԱՄՀ, ՀՀ կենտրոնական բանկի, Վրաստանի ազգային բանկի ներկայացուցիչները:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դոլարայնացման երևույթը հատկանշական է զարգացող տնտեսությամբ երկրներին:
Մակրոտնտեսական կայունության կարճ պատմություն ունեցող փոքր երկրներում արտարժույթները բնական առավելություն են ձեռք բերում տեղական արժույթների նկատմամբ:

Սակայն դոլարայնացումը չի նվազեցնում գնաճի նպատակադրման քաղաքականության արդյունավետությունը. այն արդյունավետ է եղել նույնիսկ ճգնաժամային տարիներին: ԿԲ նախագահն ասել է, որ բանկի քաղաքականությունն ուղղված է դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացմանը և փողի ու կապիտալի շուկաների զարգացմանը, ինչը երկարաժամկետ կտրվածքով կարող է նվազեցնել դոլարայնացման մակարդակը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են «Դոլարայնացում՝ միտումներ և քաղաքականություն» և «Ապադոլարայնացման քաղաքականության հաջողված օրինակներ» թեմայով զեկույցները: ՀԲ մասնագետների կողմից ներկայացվել է այդ ոլորտում Լատինական Ամերիկայի երկրների փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս