Բաժիններ՝

Շիշկերտ-Ծավ ճանապարհահատվածը դարձել է երթևեկելի. ԱԻՆ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին «Կապանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները Շիշկերտ-Ծավ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում մաքրել և հեռացրել են պայթեցման աշխատանքներից թափված քարաբեկորները:
Ճանապարհահատվածը դարձել է ամբողջովին երթևեկելի:

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են Շիշկերտ-Ծավ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում թափված և հարակից գտնվող (վտանգ ներկայացնող) քարաբեկորների պայթեցման աշխատանքները:
Ժամը 13.25-ի դրությամբ փրկարարներն ավարտել են պայթեցման աշխատանքները:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 09.30-ի սահմաներում  վերսկսվել են քարաբեկորների պայթեցման աշխատանքները:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 09.00-ին ավտոճանապարհին թափված և հարակից գտնվող (վտանգ ներկայացնող) քարաբեկորների պայթեցման աշխատանքները վերսկսվել են. փրկարարները քարաբեկորների վրա հորատել են 60 անցք, իսկ ժամը 17.50-ին մթության և վատ տեսանելիության պատճառով աշխատանքները դադարեցվել են. կշարունակվեն դեկտեմբերի 10-ի առավոտյան:

***
Դեկտեմբերի 8-ին ժամը 09.10-ի դրությամբ Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհին վերսկսվել են քարաբեկորների պայթեցման աշխատանքները:

Փրկարարները քարաբեկորների վրա հորատել են 45 անցք:

Ցածր տեսանելիության պատճառով աշխատանքները դադադրեցվել են և կվերսկսվեն դեկտեմբերի 9-ի առավոտյան:

***
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 19.06-ին տեղեկություն էր ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք:

Ժամը 19.21-ին կապ է հաստատվել Ծավի գյուղապետի  հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ակտիվացել է սողանք՝ փակելով ճանապարհահատվածը (մոտ 30 մետր):

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է (մոտ 25 մ):

Դեկտեմբերի 7-ին դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարներն իրականացրել են քարաբեկորների պայթեցման նախապատրաստման և պայթեցման աշխատանքներ, մթության և վատ տեսանելիության պատճառով պայթեցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և կշարունակվեն դեկտեմբերի 8-ի առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս