2015 թվականի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ժամկետ է:
Ոստիկաններին հաջողվել է պարզել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործունեություն ծավալող Թամարա Յայլոյանի բնակարանի ապակիների կոտրվելու պատճառը: Ըստ ոստիկանների, կատարվածը տվյալ տարածքում շուն վնասազերծող որսորդի անզգուշության հետևանք է:
«Բարեփոխիչների ակումբը» դիմել է Վրաստանի խորհրդարանին` խնդրելով դիտարկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը:
«Շուրջ 10 կրակոց է արձակել, որոնցից մի քանիսը դիպչել են Աղասու ոտքերին` ծնկից ներքև: Այժմ հիվանդանոցում ենք, ռենտգեն պետք է անենք: Բժիշկներն ասում են, որ, բարեբախտաբար, գնդակները ոսկորին չեն դիպչել: Աղասու վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»:
Մենք նախկինի նման բոլոր երկրներին կոչ ենք անում գործեր չվարել Ռուսաստանի հետ:
«Նորմալ, աշխատավոր, բանվոր մարդիկ են, մեկը գնում է Ռուսաստան, գալիս, մեկն այստեղ է մեքենա քշում, բանվորություն անում, ինչ պատահի, ընտանիք է պահում: Ինձ հայտնեցին, որ ինչ-որ լուրջ բան չկա, անձնական վիրավորանք է եղել»:
Նոյեմբերի վերջին Աֆղանստանի խորհրդարանը 12.000-անոց օտար զինվորական կոնտինգենտին թույլատրել է մնալ տարածքում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բացի այդ, վիրավորվել է 10.342 մարդ:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Հայ-Հունական պետական քոլեջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներկայացուցիչների պալատն այդ օրինագիծը հաստատել է դեկտեմբերի 4-ին:
Մի բան էլ չեմ հասկանում. ժամանակին Վարդան Օսկանյանը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը քննադատելիս մեխ էր դարձրել այն, որ ինքը ոչ թե դեմ է կառավարական մակարդակով հայ-թուրքական հանդիպումներին (որովհետեւ նույնիսկ իր պաշտոնավարման շրջանում եվրոպական մայրաքաղաքներում տարբեր գաղտնի հանդիպումներ են եղել, հետևաբար, ինքն իրեն չի քննադատի), այլ որ այս իշխանությունները դա հրապարակայնեցրին, իսկ Թուրքիային ձեռնտու է դա, քանի որ շահարկում է:
Շնորհիվ ակտիվ ֆերմենտների՝ մեղրը հանում է նաև վտանգի զգացողությունը: Գիտնականներն անցկացրել են փորձը կրծողների վրա:
Ուրախության, անզուսպ հիացմունքի ու երջանկության զգացողությանն օգնում է էնդորֆին հորմոնը: Նրա դերն օրգանիզմում իսկապես անգին է, քանի որ այն ի վիճակի է անգամ բթացնել ցավի զգացումը:
«Առաջին շրջանակը, որին ձեռնտու է այս իրավիճակը, քոչարյանական դաշտն է»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ւմ է, իր կարծիքով, ձեռնտու Նախախորհրդարանի ներկայացուցիչների, ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնությունների շարքը:
«Առաջիկա օրերին Ղազախստան է այցելելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ենթադրում եմ, որ բացի նավթագազային ոլորտում համագործակցության հարցերից, նա կքննարկի նաև ԵՏՄ-ի հետ կապված թեմաներ: Բացի Հայաստանից որոշվում է նաև Ղրղզըստանի անդամակցության հարցը, որին ՌԴ-ն նույնպես հրավիրել է միություն: Ես կարծում եմ, որ չնայած բոլոր սկզբունքային հարցերին, որ Ղազախստանը դնում էր ԵՏՄ-ին Հայաստանի ինտրեգրման հետ կապված, չի կարելի Ղազախստանը դիտարկել որպես այդ ինտեգրացիայի հակառակորդ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանյան Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի խոսքով՝ վերջին օրերին քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ գործադրված բռնությունների հետևում հնարավոր է կանգնած լինեն արտաքին ուժեր, որոնց նպատակը կարող է լինել Հայաստանում իրավիճակի ապակայունացումը: